Սա մարդու արա՞ծ է, մարդկանց բոմժի նման գցել են փողոցները, մենք իրար ուտում ենք. արցախցիները վերադառնում են Արցախ (լուսանկարներ, տեսանյութ)

11:55 • 14.11.20

Արցախցիները քաղաքապետարանի մոտից վերադառնում են Արցախ, նրանք նախապես հերթագրվել են, և ավտոբուսները նրանց կտանի Ստեփանակերտ: Tert.am-ի հետ զրույցում նրանց մի մասը պատմեց, որ այլևս տուն չունեն, որ վերադառնան:

«Սա մարդու արա՞ծ է, մարդկանց բոմժի նման գցել են փողոցները, մենք իրար ուտում ենք: Ես  վիրավորում եմ ստացել, և 18 հազար դրամ թոշակ են տալիս, երկու երեխա ունեմ, ո՞նց պահենք: Երևանում 300-400 հազար դրամ ուտելիքի փող ենք ծախսել, հիմա դատարկ գնում ենք Ղարաբաղ, գնանք ի՞նչ ուտենք, ո՞վ է օգնելու, տուն էլ չկա, ավիրել են սաղ»,-ասաց արցախցիներից մեկը:

Նա պատմեց, որ իր եղբայրն էլ առաջնագծում է, և իր Շուշիի տունը չկա այլևս, նրա չորս երեխաները կնոջ հետ այստեղ են: Նա հարց բարձրացրեց՝ կառավարության անդամները կգնայի՞ն Արցախ ապրելու։ «Հիմա ես որտե՞ղ եմ մնալու, թուրքը էնտեղ ամեն վայրկյան կարող է խփել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։