Բելառուսում ուրբաթ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 110 մարդ է ձերբակալվել
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և մյուս քաղաքներում ուրբաթ իրավապահների կողմից ձերբակալվել է ավելի քան 110 մարդ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով երկրում չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությանը:
Այսպես, կենտրոնի տվյալներով, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է Մինսկում համերաշխության շղթաների ժամանակ, երբ մարդիկ մայրաքաղաքի փողոցներում փորձել են հարգել նախօրիեն մահացած Ռոման Բոնդարենկոյի հիշատակը:
Ձերբակալվածների թվում մի քանի բժիշկներ կան, tut.by պորտալի նախագծերի ղեկավարը, «Стары Ольса» խմբի առաջնորդը և Գորկու անվան Ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասանը:
Բացի դա, Կոսովոյում տեղի ունեցած էքսկուրսիայի ժամանակ ձերբակալվել է Սոլիգորսկից 54 հոգանոց տուրիստական խումբ: Նշվում է, որ խմբի անդամներին մեղադրում են չարտոնված զանգվածային միջոցառմանը մասնակցելու մեջ:
Հաղորդվում է նաև, որ ձերբակալումներ են եղել Բրեստում, Սլուցկում, Մոլոդեչնոյում, Կլեցկում և այլ քաղաքներում:










