Արդեն ապրիլին կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը հասանելի կլինի ԱՄՆ ողջ բնակչության համար. Թրամփ
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը Միացյալ Նահանգների ողջ բնակչության համար հասանելի կլինի հաջորդ տարվա ապրիլից: Այս մասին ուրբաթ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով Թրամփի ելույթը, միլիոնավոր չափաքանակներ շուտով կթողարկվեն:
«Դրանք պատրաստ են և սպասում են այդ վերջնական հաստատմանը: Արդեն ապրիլին պատվաստանյութը հասանելի կլինի ողջ բնակչության համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը:










