Թրամփն առաջին անգամ չի բացառել, որ կարող է ընտրությունների արդյունքում ինքը չհաղթել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան հաջորդ վարչախումբը, հնարավոր է, ինքը չի չի ղեկավարի: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ներկայիս վարչակազմը չի փակվի ինչ էլ որ տեղի ունենա ապագայում, ով իմանա, թե ինչպիսին կլինի վարչակազմը, ժամանակը ցույց կտա»,- նշել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի հաջորդ վարչախումբը, ներկայիս աշխատակազմը «չի փակվի»:
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը խոստացել էր ահաբեկչության դեմ պայքար մղել ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:










