ԱՄՆ-ում հանրապետականները վիճարկում են Միչիգան և Փենսիլվանի նահանգներում ընտրությունների արդյունքները. դատարան է ներկայացվել 43-էջանոց ապացույց

04:18 • 14.11.20

ԱՄՆ-ում հանրապետականները, որոնք բողոքարկում են Միչիգան նահանգում ընտրությունների արդյունքները, դատարան են ներկայացրել իրենց պահանջները հիմնավորող 43-էջանոց ապացույց: Այս մասին հինգշաբթի Fox Business հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին, որը ելույթ էր ունենում որպես Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչ:

«Մենք ներկայացրել ենք Միչիգան նահանգում տընտրությունների ժամանակ առկա խնդիրների 43 էջ»,- ТАСС-ի հաղորդմամբ հայտնել է նա, շարունակելով,- « Դրանք իրական վկաների և ընտրատեղամասերում դիտորդների ցուցմունքներ են: Մենք նաև հայց են ներկայացրել Փենսիլվանի նահանգում»:

Նա նշել է, որ Փենսիլվանիա նահանգում հայց ներկայացնելու իմաստն այն է, որ ընտրատեղամասերում ընտրող դեմոկրատները քվեների հետ կապված խնդիրների դեպքում կարող էին հաղորդագրություններ ստանալ ընտրական հանձնաժողովի անդամներից՝ դրանք շտկելու նպատակով, իսկ հանրապետական ընտրողներին նման հնարավորություն չէր տրվում: Իր խոսքով՝ սա «օրենքի առաջ հավասարության սկզբունքի բացահայտ խախտում է»: