Ես պաշտոն չեմ ուզում, տաքսի եմ վարում, այս «թալեաթ փաշան» եկավ իշխանության, ասեցինք՝ լավ կլինի, ժողովրդի արժեքները կգնահատի, բայց նա դավաճանեց բոլորիս. քաղաքացի (տեսանյութ)

14:11 • 15.11.20

Աշոտ Մինասյանն իմ հրամանատարն է, եկել եմ ասեմ, որ ուժեղ տղաներին դավաճանները բռնել են: Այս մասին նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը:

Նրա խոսքով՝ ոչ մի անգամ չեն մեծարել պատերազմ անցած տղաներին, ոտնահարել են, մի դիմակի համար թև են ջարդել, մի դիմակի համար բռնել են:

«Ես չեմ կարողացել մասնակցել պատերազմի, ձեռքս չի բարձրանում, մի դիմակի համար ոստիկաններն ինձ բռնեցին։ Ես պաշտոն չեմ ուզում, տաքսի եմ վարում, պատերազմից եկած տղաներին 28 տարի ոչ մեկը բանի տեղ չի դրել, այս «թալեաթ փաշան» եկավ իշխանության, ասեցինք՝ լավ կլինի, այս ժողովրդի արժեքները կգնահատի, բայց նա դավաճանեց բոլորիս»,-նշեց քաղաքացին։

Նա պատմեց, որ Ռուսաստանից զանգում են, ընկճված ասում են, որ թուրքերը քեֆ են անում, իսկ իրենք խեղճացած, ամաչում են տնից դուրս գալ:

«Ի՞նչ փողերով և ոսկիներով է ծախել, «Նիկոլ թալեաթ փաշան», դու բանակից գլուխ ունե՞ս: Այնքան սպասեցիր, որ տղեդ բանակից գա, պատերազմ հրահրես ու հողերը տաս: Նայեք, տեսեք ովքեր են հավաքվել Խորհրդարանում, զինված ուժերում փոփոխություններ կատարեց, բերեց իր «սապլյակ» հրամանատարներին Մարտունուց ընկերներ ունենք, ասում էին՝ վախում էինք, որ նախկին հրամանատար էին նշանակում, մեջքներիցս կխփեն»:

Քաղաքացու խոսքով՝ Աշոտ Մինասյանին բոլորն են ճանաչում՝ որպես  հարգված, համեստ անձնավորություն. «Նա և տղան թե՛ Ապրիլյան, թե՛ այս պատերազմում առաջնագծում պայքարել են հանուն մեր տների և հողի, և նրանց այսօր բռնել են ու քննադատում են, որ մեղավոր է ժողովուրդը: Մեծ մասը պատերազմ չգնաց, որովհետև մարդիկ այս պառակտումը շուտ էին նկատել»: