Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է` Մինսկում ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառվել
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է, որ կիրակի մայրաքաղաք Մինսկում ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ հատուկ միջոցներ են կիրառվել:
«Հաստատում ենք, որ հատուկ միջոցներ են կիրառվել Մինսկում ընթացող չարտոնագրված ակցայի ընթացքում», - ТАСС գործակալությունը մեջբերում է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ բելառուս ուժայինները Մինսկի կենտրոնում` Պուշկինսկայա մետրոյի կայարանի մոտ, որտեղ ընդդիմությունը չարտոնված ակցիա էր կազմակերպել, սկսել են ձերբակալել ցուցարարներին:
Արդեն չորրորդ ամիսն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնց արդյունքներով հաղթանակ էր տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










