Բաքուն երկարաձգել է Քարվաճառից մարդկանց դուրս բերման համար հատկացված ժամանակահատվածը
Բաքուն համաձայնել է մինչև նոյեմբերի 25-ը երկարաձգել Քարվաճառից հայկական զորքերի և բնակչության դուրս բերման գործըթացի համար հատկացված ժամկետը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Հուսեյն Մահմուդովի խոսքով՝ հայկական կողմի խնդրանքը ՌԴ և Ադրբեջանի նախագահների զրույցի ժամանակ փոխացվել է ադրբեջանական կողմին:
Քարվաճառի շրջանից մեկ ճանապարհ է գործում՝ Քարվաճառ-Սոթք-Վարդենիս ճանապարհը, որը դժվարանացանելի է, իսկ եղանակային պայմանները վատանում են:
Մահմուդովը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորականները պատրաստ են Քարվաճառի շրջանում տեղակայվելուն:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության համաձայն՝ Երևանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է վերադարձներ Քարվաճառը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։
Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը (ըստ հայտարարության՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը․ իսկ այժմ արդեն մինչև նոյեմբերի 25-ը), իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:










