«Ես խնդրում եմ՝ մեր էրեխեքին թող բերեն. թող մեռած բերեն, հուղարկավորենք». անհետ կորած զինվորի ծնողը՝ ՊՆ-ի դիմաց (տեսանյութ)

14:20 • 16.11.20

Ես զինվորի ծնող եմ: Մենք ո՛չ քաղաքականության հետ գործ ունենք, ո՛չ իշխանության հետ գործ ունենք: Մենք մեր էրեխեքին ենք խնդրում. թող մեր էրեխեքին մեզ տան: Այս մասին ՊՆ-ի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ծնողներից մեկը:

«Մեղք է մեր ժողովուրդը: Ես խնդրում եմ՝ մեր էրեխեքին թող բերեն. թող մեռած բերեն, հուղարկավորենք: Ինչ են ուզում մեզանից: Մենք էրեխեք ենք տվել, որ ծառայեն, գնացել են, մեր ազգի համար ծառայում են, թող ծառայեն: Մեզ իշխանություն պետք չէ, ոչ մի բան պետք չէ, թող բոլորն իրենց տեղում լինեն: Ոչ մեկի հետ գործ չունենք: Մենք մեր էրեխեքին ենք խնդրում: Թող թույլ տան՝ գնանք բերենք»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: