Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել (լուսանկար)

15:58 • 16.11.20

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին ԱԺ֊ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ի դեպ,Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,֊ասաց Փաշինյանը։

Միաժամանակ ԱԳՆ խոնսակը հրապարակեց Մնացականյանի հրաժարականի դիմումը։