«Իմ ամուսինն իր զորքի հետ չկա, հրամանատարները մինչև հիմա ոչ մի տեղեկություն չեն տալիս». անհետ կորած սպայի կին (տեսանյութ)

14:43 • 16.11.20

Ես ձայնագրություն ունեմ, թե ոնց է ամուսինս օգնություն կանչում, իբր գնացել են իրենց օգնելու, բա ո՞ւր է այդ ժողովուրդը: Իմ ամուսինը իր զորքի հետ չկա, հրամանատարները մինչև հիմա ոչ մի տեղեկություն չեն տալիս: Այս մասին ՊՆ-ի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում ասաց անհետ կորած լեյտենանտ  Հովիկ Մուրադյանի կինը:

«Հրամանատարներն ասում են, որ ոչինչ չգիտեն, բայց ո՞նց կլինի, մինչև վերջ իրար հետ էիք, եթե զոհվել է, ո՞նց կլինի զոհվի ու դու չիմանաս կամ հրաման ես տվել, ո՞ւր է հիմա»,-ասաց նա և ցույց տվեց այն ձայնագրությունը, որտեղ ամուսինն օգնություն է ուզում:

Հովիկ Մուրադյանի ծանոթն էլ նշեց, որ 20 օրում մի քանի տարբեր մեկնաբանություններ են լսել Հովիկի կորելու հետ կապված, ասել են՝ զոհվել է, հետո հերքել են, կրկին ասել են՝ զոհվել է, հետո էլ ասել են, թե գերի է: