Շուշի քաղաքից հրաժարվելու հարց խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել․ ԱԳՆ խոսնակ

15:19 • 16.11.20

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին, այդ թվում այսօր պնդել է, որ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է Ադրբեջանին հանձնվեր առանց մարտի։