Արցախի պաշտպանության բանակը ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, այն պետք է զարգանա և լինի երաշխավորը Արցախի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան

11:55 • 16.11.20

Արցախի պաշտպանության բանակը ունենալու է նույն կարգավիճակը: Երբ խոսում եմ 25-35 հազար զինվորների մասին՝ հսկայական մասը Արցախի պաշտպանության բանակի զինվորների մասին է խոսքը. այսօր լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս խաղաղապահների Արցախ մուտքից հետո ի՞նչ կարգավիճակ է ունենալու  Արցախի բանակը, հատկապես, երբ արևմտյան բանակը գրում է, որ Հայաստանը ամբողջովին կորցրեց Արցախը մի մասը հանձնելով Ադրբեջանին, մյուս մասը՝ Ռուսաստանին:

«Արցախի պաշտպանության բանակը կա և Արցախի պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ: Այն  պետք է զարգանա, հզորանա և երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- նշեց նա: