Զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավոր զինծառայողների թվի որոշակի տվյալեր կան, բայց վերջնական տվյալները կներկայացնեմ գործընթացի ավարտից հետո. վարչապետ
Այդ պրոցեսը շարունակվում է, դրա համար թվերը փոփոխական են, համենայն դեպս կան տվյալներ Ձեր նշած բոլոր ուղղություններով, բայց դրանք չեն կարող վերջնական համարվել և գործընթացի ավարտից հետո, բնականաբար, բոլոր թվերը կհրապարակվեն. այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին՝ ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծռայողների վերջնական թիվը և ինչ փուլում են գտնվում այդ աշխատանքները:
«Այստեղ մենք որոշակիորենն անհավասար պայմաններում ենք, որովհետև ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի օրենադրությամբ թիվ ընդհանրապես չի հրապարակվում: Սա շատ կարևոր նրբություն է, որ մենք պետք է հաշվի առնենք, քանի որ հիմա ամենաշահարկվող հարցերից մեկն այն է, որ Շուշիի համար պայքար եղե՞լ է, թե՞ չի եղել: Այդ հարցի պատասխանը ուղիղ տալիս է զոհվածների մարմինների ակռայությունը, ընդ որում, երկու կողմերից: Բա եթե պայքար չի եղել, այդ մարդիկ ո՞նց են զոհվել»,- ասաց նա:










