Զրկված վստահությունից և լեգիտիմությունից՝ իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում. Անի Սամսոնյանը՝ ԱԺ-ում վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության մասնակցությամբ ԱԺ նիստի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս պահին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստին։
«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետև ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել:
Զրկված վստահությունից և լեգիտիմությունից իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում:
Հասկանում եք չէ՞ որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ»,- գրել է Սամսոնյանը։










