Ստորագրված փաստաթուղթը սրտո՞վդ է,  համամի՞տ ես,որ Շուշին դժգույն քաղաք էր ու մեզ պետք չէր, եթե դեմ ես, ինչո՞ւ հրաժարական չես ներկայացնում․ Վ․ Վարագյանը՝ ԿԳՄՍ նախարարին

20:22 • 16.11.20

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

Նա հարցրել է՝ արդյոք նախարարը կարծում է, թե Շուշին դժգույն քաղաք էր ու մեզ պետք չէր, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև, թե ինչ է մտածում Արցախի հարցով  ստորագրված փաստաթղթի մասին։

«Համամի՞տ ես այդ ստորագրության հետ, սրտո՞վդ է այդ փաստաթուղթը: Դու՞ էլ ես կարծում, որ Շուշին դժգույն քաղաք էր ու մեզ պետք չէր: Դիրքորոշում հայտնիր պարոն՝ կո՞ղմ ես այդ փաստաթղթին: Իսկ եթե դեմ ես, ինչու՞ հրաժարական չես ներկայացնում»,-գրել է Վարագյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շոuշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։