Գավառի և Նորատուսի ջրամատակարարումը 13 ժամով կդադարեցվի

19:12 • 16.11.20

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 07.00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի և Նորատուս  համայնքի  ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրություում։