Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. շատ ամոթալի է, որ նա մինչև այսօր աթոռին կպած է. քաղաքացի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական կտա, շատ ամոթալի է, որ նա մինչև այսօր աթոռին կպած է, չի ուզում պոկվել, բայց ինչ իշխանություն կգա, հայտնի չէ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
«Արդեն ամեն ինչ հանձնել են, էլ ինչ հույսով են մնում: Դե, թող մի քիչ էլ ժողովրդին լսի, ժողովրդի կողմից ընտրված մարդ է ինքը, ասում էր՝ ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, մի մարդ ենք, ինչի՞ դուրս չի գալիս ժողովրդի մեջ, վախենո՞ւմ է իր կաշվի համար, հա՞: Գիտեք՝ այսքան ասում ենք փոխվի իշխանությունը, բայց ընտրյալ չունենք մենք, դրա համար պետք է համախմբվենք, մի կուսակցություն լինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










