ԱԱԾ-ն կոնկրետ անելիք ունի Փաշինյան Նիկոլի՝ քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչերի մասով. Ալեն Ղևոնդյան
Կարծում եմ, ՀՀ ԱԱԾ-ն, համապատասխան ՀՀ Քր. օրենսգրքի, կոնկրետ անելիք ունի քաղաքացի Փաշինյան Նիկոլի՝ երկրում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչեր տարածելու մասով։ Այս մաիսն գրառում է կատարել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Լիահույս եմ, որ գիտակցում եք՝ անգործությունն այս մասով կոնկրետ հետևանքներ կունենա պետության կործանման, ինչպես նաև տվյալ կառույցի, նրա՝ որոշում ընդունող սպայական կազմի վրա՝ իրենց պարտականությունները չկատարելու և, դրանով պայմանավորված, ՀՀ պետության և քաղաքացիների անվտանգությունը վտանգելու, ՀՀ֊ն կործանելու մասով»,-գրել է նա։










