Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
10:44 • 16.11.20
Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ.
Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է նա։
Placeholder










