Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքն ավարտվեց՝ այն նոյեմբերի 18-ին շարունակելու որոշմամբ (տեսանյութ)
20.13
Հանրահավաքի մասնակիցները երթով ավարտեցին հանրահավաքը, վաղը հավաք նախատեսված չէ, հավաք կլինի նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ վաղը լինելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու մասին հարցը:
19։15
Ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Արտաքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն (երթուղին՝ Մաշտոց, Ամիրյան փողոց)։


17։46
Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի մեկնարկին Տեր Եսայի քահանա Արթենյանը խաղաղության քարոզ ընթերցեց և աղոթք հնչեցրեց:
16։52
Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարզատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։



Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շոuշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










