Օբաման նոր գրքում պատմել է Պուտինից ստացած տպավորությունների մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նոր ինքնակենսագրական հուշագրությունում խոսել է քաղաքական կարիերայի մասին՝ ներկայացնելով անձնական կյանքի վերաբերյալ մտորումները, ամերիկյան ու արտասահմանյան առաջնորդների մասին տպավորությունները, գրում է Репортёр հրատարակությունը:
Գրքում Օբաման խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:
«Վլադիմիր Պուտինը հիշեցնում է դաժան փողոցային բոսսերի, որոնք նախկինում ղեկավարում էին Չիկագոյի մաֆիան»,-նշել է Օբաման:
Նախկին նախագահը հավելել է նաև, որ «ֆիզիկական առումով Պուտինը որևէ յուրահատկությամբ չէր առանձնանում»:










