Ռուսաստանի գերագույն դատարանը լուծարել է Պուտինի զարմիկի գլխավորած կուսակցությունը
Ռուսաստանի Գերագույն դատարանը նոյեմբերի 16-ին արդարադատության նախարարության պահանջով լուծարել է Ռոման Պուտինի գլխավորած «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» քաղաքական կուսակցությունը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Արդարադատության նախարարության հայցn ամբողջովին բավարարված է»,-տեղեկացրել են գործակալությանը դատարանից:
ՌԴ արդարադատության նախարարության կայքում նշված է, որ կուսակցությունը ստեղծվել է 2013 թվականին:
Ավելի վաղ կուսակցությունում ենթադրում էին, որ հայցերը կապված են հաշվետվության խնդիրների հետ:
Կուսակցության կայքում հրապարակված տվյալների համաձայն, գործարար Ռոման Պուտինը կուսակցությանն անդամագրվել է այս տարվա հունիսի 21-ին, իսկ հուլիսի սկզբին դարձել է դրա նախագահ:
Ըստ լրատվամիջոցների՝ Ռոման Պուտինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկն է:










