Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել․ պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեբսյուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր ընտանիքն այսօր Ստեփանակերտ է վերադարձել։ Գրառման մեջ ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել:
Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»:










