ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով

19:02 • 17.11.20

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն արտահերթ նիստ էին նախաձեռնել ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի օրակարգով:

Արտահերթ նիստ կայանալու համար անհրաժեշտ է, որ այդ հարցը քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, ինչը տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճռով: