Որքա՞ն են մեր զոհերը և ինչո՞ւ հանձնվեց Շուշին. ինչո՞ւ պաշտոնական Երևանը գնաց ոչ թե որոշակի զիջումների, այլ կապիտուլյացիայի ճանապարհով. Անդրանիկ Թևանյան

22:04 • 17.11.20

Փաստորեն, մենք Պուտինից ենք իմանում և՛ զոհերի քանակի, և՛ պատերազմի ժամանակ տեղի ունեցած բանակցությունների բովանդակության մասին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

«ՌԴ նախագահի ասածից պարզ է դառնում, որ զոհերը կարող էին էականորեն քիչ լինել, պատերազմը ավելի շուտ կդադարեցվեր, մենք այդքան տարածք չէինք կորցնի և մերը կլինեին Շուշին ու Հադրութը։

Ու կրկին հարցեր են առաջանում` որքա՞ն են մեր զոհերը և ինչո՞ւ հանձնվեց Շուշին։ Ինչո՞ւ պաշտոնական Երևանը գնաց ոչ թե որոշակի զիջումների (հատկապես երբ հենց սկզբում ակնհայտ էր ուժերի բալանսն ի վնաս մեզ), այլ կապիտուլյացիայի ճանապարհով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ: