Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 984, մահվան՝ 36 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 118 870- է, մահվան դեպքերինը՝ 2274

11:03 • 17.11.20

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984  նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 13 դեպք։ Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 463 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2274-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 78 343, փաստացի բուժվողներինը՝  38253  (մեկ օրում նվազել է 1887-ով): Մեկ օրում արվել է 2530 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 468081 թեստ: