ՀԱՊԿ-ում կքննարկեն ռազմական համագործակցության զարգացման հարցերը

19:16 • 17.11.20

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները ռազմական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին նիստ կանցկացնի տեսահամաժողովի ռեժիմով:

Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան», 17-րդ նիստը կանցկացվի ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ:

ՀԱՊԿ Միավորված շտաբից հայտնել են, որ համաձայնեցված օրակարգը նվիրված կլինի հավաքական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներին և սպառնալիքներին: Նիստում կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի 2021 թվականին համատեղ պատրաստմանն առնչվող հարցեր: Բացի այդ, խոսք կգնա ռազմական բժշկական ծառայությունների և ավիացիոն ոլորտում գիտահետազոտական աշխատանքի զարգացման մասին: