Թուրքական հրետանին զանգվածային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին

13:10 • 17.11.20

Թուրքական բանակի հրետանին ռմբակոծել է սիրիական բնակավայրերը Ռաքքա նահանգի սահմանամերձ Թել Աբիադ քաղաքից արևմուտք ընկած տարածքում: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով քրդական Firat գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ երկու գյուղ ենթարկվել է զանգվածային ռմբակոծության, ինչի հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունեցել, իսկ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ:

Ավելի վաղ թուրքական ռմբակոծությանն էին ենթարկվել նաև Այն-Իսսա քաղաքի հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասերը, որոնք տեղակայված են Հալեպ-Հասաքե ռազմավարական ճանապարհի մոտակայքում: Այս հատվածում բնակչության շրջանում վիրավորների մասին տեղեկություններ չկան: