ԱՄՆ-ում Ֆիլադելֆիայի իշխանություններն ուրբաթ օրվանից բնակիչներին կարգելեն միմյանց հյուր գնալ. РИА Новости
ԱՄՆ 6-րդ խոշորագույն քաղաքի՝ Ֆիլադելֆիայի իշխանություններն ուրբաթ օրվանից բնակիչներին կարգելեն միասին հավաքվելը՝ կապված կորոնավիրուսով վարակման թվի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով առողջապահության հարցով հանձնաժողովի ղեկավար Թոմաս Ֆարլիին:
«Մենք կարող ենք հոգնել կորոնավիրուսից, սակայն կորոնավիրուսը չի հոգնել մեզանից»,- ասել է Ֆարլին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Քաղաքի բնակիչներին, մասնավորապես, կարգելեն հյուր գնալ, կամ կազմակերպել ընտանեկան ընթրիքներ ու երեկույթներ:
Ֆարլին հայտնել է, որ քաղաքում փակ կմնան թատրոնները, թանգարանները, գրադարանները և հասարակական այլ վայրերը:










