Ես՝ իմ որդու հետ ու էլի մի քանի հոգով նետվել ենք ձոր, մեր հետևից ընկած էին թուրքերը, նորից հետ, նորից պայքար, դրանից հետո մի կերպ հասել ենք Ստեփանակերտ. Փաշինյանի աջակից (տեսանյութ)
Այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ աջակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հանրահավաքի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես են մարտերն ընթացել ռազմաճակատում՝ Շուշիի և Քարինտակի ուղղությամբ: «Զոհ, վիրավոր, նահանջ, նահանջի հրաման ու դրանից հետո պատմելն ու բացատրելն անհնար է: Այս ամբողջ 400 հոգուս գնդակահարել են: Ովքեր կարողացել են՝ փրկվել են: Ես՝ իմ որդու հետ միասին նետվել ենք ձոր, մեզ մոտ 22 հոգի է միացել, անհնարին է բացատրել՝ ոնց, մեր հետևից նորից ընկած թուրքերը, նորից հետ, նորից պայքար, դրանից հետո մի կերպ հասել ենք Ստեփանակերտ:
Ամբողջ Հադրութի պատերազմը չեմ կարող պատմել, բայց այն երևույթը որին ներկա եմ եղել, մեր երեխեքը կոտորվել են»:
Մանրամասները՝ տեսանյութում










