«Հիմա մեր տնից 3 հոգի կռվում ենք` ես, տղես, իմ ախպոր տղեն, որը հիմա Հադրութում է». Փաշինյանի աջակիցը` Կառավարության դիմաց

19:27 • 18.11.20

Այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ աջակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հանրահավաքի մասնակիցներից մեկը, որը պատերազմի մասնակից է, նշեց, որ 1992 թվականին ևս պատերազմին մասնակցել է, իսկ հիմա ընտանիքի անդամներով էին ռազմաճակատ մեկնել: «Հիմա իմ տնից երեք հոգի կռվում են` ես, իմ տղեն, իմ ախպոր տղեն: Հիմա իմ ախպոր տղեն Հադրութում ա, դեռ չի եկել: Թող՝ 92 թվականից զենք  առնեին, չգնային՝ կղզի առնեին, դղյակները  չկառուցեին, մեկ էլ էն կամիկաձեների դեմը առնեին, որ հիմա սենց չլիներ»:

Աջակիցը նշեց, որ ամենավերջում Մարտակերտում է կռվել, վիճակը հիմա նորմալ է, սակայն եթե ճիշտ ժամանակին զենք գնվեր, նրա գնահատմամբ՝ այս պատկերը չէր լինի: