Բեռլինի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ընդդեմ ցուցարարների (տեսանյութ)

17:22 • 18.11.20

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և պղպեղային գազ է օգտագործել Բեռլինի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուժայինները սկսել են ձերբակալել ցուցարարներին, կան վիրավորներ:

Ցուցարարները պահանջում էին իրենց հնարավորություն տալ մտնել Գերմանիայի Բունդեսթագի շենք, որտեղ քննարկվում էր բնակչության վարակային պաշտպանության մասին օրենքի նոր տարբերակը:

Օրինագծի հեղինակներն առաջարկել են  COVID-19 համաճարակի սահմանափակումներ մտցնելու մասով ընդլայնել դաշնային առողջապահության նախարարության լիազորությունները:

Նոր ինֆեկցիոն պաշտպանության մասին օրենքի քննադատները համեմատում են այն «Արտակարգ լիազորություններ տրամադրելու մասին» օրենքի հետ, որը 1933-ին արտակարգ լիազորություններ էր փոխանցում Ադոլֆ Հիտլերի գլխավորած կառավարությանը: Բացի այդ, բողոքի ակցիան ներգրավել է ծայրահեղ աջ կուսակցությունների կողմնակիցներին, այդ թվում ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության այլ շրջաններից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: