Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 35 հազար դեպք է գրանցվել. RT
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 35 294 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 911 758-ի, հաղորդում է RT-ն:
Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 166 699 դեպք է գրանցվել:
Համավարակի ողջ ընթացքում շուրջ 5 300 000 վարակակիր է ապաքինվել:
Վարակման դեպքերի թվով և մահացության ցուցանիշով Բրազիլիան շարունակում է մնալ առաջար եռյակում:










