Ռուսաստանում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդներ են ապաքինվել կորոնավիրուսից
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեկօրյա աճը կազմել է 20 985, մինչդեռ առողջացածներից դուրս են գրվել 25 179 մարդ, ինչը բացարձակ ռեկորդ է աշնան ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, ռեկորդային է եղել նաև մահվան դեպքերի թիվը՝ 456:
Վարակման նոր դեպքեր են գրանցվել 85 շրջաններում: Ընդհանուր վարակակիրների թվում բացահայտվել է 5094 դեպք (24,3%), որոնք կլինիկական դրսևորումներ չեն ունեցել:
Աշնան ամիսներին առաջին անգամ ապաքինված և դուրս գրվածների թիվը գերազանցել է վարակման նոր դեպքերի թվին:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում արձանագրվել է վարակման 1 991 998 դեպք, որոնցից 34 387-ը՝ մահվան ելքով: 1 501 083 մարդ ապաքինվել է:










