Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1589, մահվան՝ 34 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 120 459 է, մահվան դեպքերինը՝ 2308

11:58 • 18.11.20

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1589  նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120 459 -ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 839 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք։ Նոյեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 469 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2308-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1726 է, ընդհանուր առողջացածներինը՝ 80 069, փաստացի բուժվողներինը՝ 38082 (մեկ օրում նվազել է 171-ով): Մեկ օրում արվել է 4109 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 472 190 թեստ: