Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը. ТАСС

03:18 • 18.11.20

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ժերոմ Սալոմոնը:

Դրական թեստերի առավելագույն թիվը նոյեմբերի 2-ին էր գրանցվել, երբ մեկ օրրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման մոտ 70 հազար դեպք էր գրանցվել:

Վերջին մեկ օրում 437 վարակակիր է մահացել, մահվան դեպքերի ընհանուր թիվը 46 273 է, վերակենդանացման բաժանմունքներում այս պահին բուժում է ստանում 4854 պացիենտ: