«ԼՂ հարցով պայմանավորվածությունների շուրջ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությունները զուտ խանդի դրսևորում են ՌԴ-ի գրանցած հաջողությունների նկատմամբ»․ Կոնստանտին Կոսաչով

17:37 • 18.11.20

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձանաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի զինադադարի մասին եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների դիմումը Ռուսաստանին կարելի է որպես ՌԴ-ի գրանցած հաջողությունների նկատմամբ «խանդ» որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի և պետքարտուղար Մայք Պոմպեոի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքների հիման վրա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան մանրամասներ են սպասում ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դերի մասին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ նախկինի պես հավատարիմ են իրենց դերին և խոստովանում են, որ «մնում են շատ հարցեր, որոնք ռուսները դեռ պետք է պարզաբանեն․ հարցրի թվում են համաձայնության չափորոշիչները՝ ներառյալ Թուրքիայի դերը»;

«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ասվածը զուտ խանդ է, հանկարծակի առանց իրենց ինչ-որ հաջող բան է տեղի ունեցել»,- նշել է Կոսաչևը։

Նրա խոսքով՝ այժմ Վաշինգտոնն ու Փարիզն իրենց հարց են տալիս, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, թե ինչու նրանք Լեռնային Ղարաբաղում չկարողացան խաղաղապահ առաքելություն իրականացնել նույնքան հաջող, որքան Ռուսաստանը։

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ «ղարաբաղյան բանակցությունների բոլոր փուլերում ռուս դիվանագետները կապի մեջ են եղել ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ»։

Բացի այդ, Ռուսաստանն ապագայում էլ շարունակելու է համանախագահներին և Մինսկի խմբի անդամներին տեղեկացել ԼՂ-ում իրականացվող խաղաղապահ օպերացիաների ընթացքի մասին։

Կոսաչովը հավելել է նաև, որ Ադրբեջանում ռուս-թուրքական համատեղ վերահսկող կենտրոնը զբաղվելու է«խաղաղապահ առաքելության վերահսկամամբ և ոչ թե դրա իրականացմամբ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: