Մորդովիայի Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Պուտինին

14:20 • 18.11.20

Ռուսաստանի Դաշնության միավոր համարվող Մորդովիայի Հանրապետության ղեկավար Վլադիմիր Վոլկովը հրաժարականի դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Վոլկովն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է երկրի ղեկավարման համար առավել երիտասարդներին ճանապարհ տալ։

«Նախորդ տարիների ընթացքում ձեզ հետ շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսական և սոցիալական ոլորտներում շատ բան ենք կարողացել անել հայրենի հանրապետության զարգացման համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վոլկովը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին վստահության, ինպես նաև նախաձեռնություններում նրանց ցուցաբերած աջակցության համար։