Ուկրաինան Ղրիմ ավիափոխադրումների պատճառով կալանք է դրել ռուսաստանյան 44 ինքնաթիռի վրա

14:12 • 18.11.20

Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի` կալանք Է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել Է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ կալանք դնելը և հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ: