«Սիրիայից ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են, խոսակցություններ կան, որ այնտեղ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու»․ ամերիկացի լրագրող

16:25 • 18.11.20

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը ակտիվ լուսաբանում էր արցախյան վերջին պատերազմն ու ուշագրավ բացահայտումներ անում Թուրքիայի միձոցով Ադրբեջան ուղարկված ահաբեկիչ-վարձկանների մասին, իր թվիթերյան էջում հաղորդել է, որ Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկիչները մինչև այժմ շարունակում են Ադրբեջանում մնալ:

«Լսել եմ, որ Սիրիայից ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացառությամբ մեկ ամիս առաջ ուղարկված 700-ի): Նաև խոսակցություններ եմ լսել, որ դեռ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու․ չգիտեմ, թե ինչու, սպասում եմ մանրամասների։ Ենթադրվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կցանկանան, որ վերջիններս արագ հեռանան տարածքից, որպեսզի շարունակեն հերքել նրանց ներկայությունը, սակայն գուցե այդպես չէ»,- գրել է Սնելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնել էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ունեցող ռազմական գործողությունների ընթացքում և դրանց հաջորդող ժամանակաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության գոտի մոտ 2000 վարձական տեղափոխելու մասին։