Տոկիոյում կառուցման փուլում գտնվող երկնաքեր է հրդեհվել (տեսանյութ)
Տոկիոյի կենտրոնում գտնվող երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է iz.ru կայքը`հղում տալով ճապոնական NHK հեռուստաալիքին:
Մինչ այժմ տուժածների մասին տվյալներ չեն ստացվել: Դեպքի վայրում աշխատում է 31 մարտական հաշվարկ:
Այրվող 54-հարկանի շենքը գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում ` Toranomon Hills համալիրում:
Ըստ հեռուստալիքի տվյալների՝ հրդեհի պահին շենքում աշխատում էր մեկ շինարար, նա արդեն տարհանվել է:
Նախնական տվյալներով ՝ հրդեհը սկսվել է նկուղից, որտեղ հավանաբար հրդեհվել են շինանյութերը: Ընդհանուր առմամբ, բարձրահարկն ունի չորս ստորգետնյա և 54 վերգետնյա հարկ: Շենքը նախատեսվում էր շահագործման հանձնել 2021 թվականի հունվարին:










