Պատերազմի 44 օրերին ArmNews TV-ն ամենադիտվող հեռուստաալիքն էր իր սփռման գոտում
Պատերազմի 44 օրերին ArmNews TV-ն ամենադիտվող հեռուստաալիքն էր իր սփռման գոտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանը։
«Մենք կարողացանք 44 օր, օրը 24 ժամ լինել ձեզ հետ` դեմ չգնալ բարոյական եւ մեր մասնագիտական սկզբունքներին։ Այսօր էլ մենք շարունակում ենք առաջինը լինել մեր սփռման գոտում»,- գրել է Նիկողոսյանը և կցել հեռուստաընկերությունների վարկանշային աղյուսակը։











