Ինչ արեցին Արամ MP3-ն, Գարիկը և Գլոբբինգը

18:00 • 19.11.20

Երկրում ստեղծված իրավիճակը ստիպեց բոլորին համախմբվել և պայքարել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:

Անհրաժեշտ իրերի հավաք, բարեգործական վաճառք, օնլայն համերգներ և շատ այլ նախաձեռնություններ, որոնք ուղղված էին բանակն ու թիկունքն ամուր պահելու համար:

Անհրաժեշտ իրերի հավաք էին կազմակերպել շոուբիզնեսի ներկայացուցիչները` Արամ MP3, Գարիկը, այլ աստղեր և ընկերություններ:

Շոուբիզնեսի ներկայացուցիչները օնլայն տիրույթում ակտիվ գործունեություն ծավալելուց բացի, Կամերային թատրոնի հարակից տարածքում`կամավորների հետ միասին, հանուն մեկ ընդհանուր գաղափարի համախմբվել և 24 ժամ անդադար անհրաժեշտ իրեր էին հավաքում առաջնագիծ ուղարկելու համար:

Շարունակելով հավաքների թեման, «Գլոբբինգ» ընկերությունը պատերազմի երկրորդ օրվանից` Մատենադարանի հարակից տարածքում, իրականացնում էր իրերի հավաք: 

«Գլոբբինգ»-ի օպերատիվ աշխատանքի շնորհիվ` արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կամ այն անձինք, ովքեր ցանկություն ունեին արտերկրից oգնության նպատակով ծանրոցներ ուղարկել, հնարավորություն տրվեց առաքել ծանրոցները ՀՀ անվճար։ Այդպես հնարավոր դարձավ`38-ից ավել տոննա հումանիտար օգնություն առաքել արտերկրից դեպի ՀՀ:

«Գլոբբինգ» ընկերությունը պատերազմի երկրորդ օրվանից` Մատենադարանի հարակից տարածքում, իրականացնում էր իրերի հավաք: 

Ինչպես նաև օր ու գիշեր հետևում էին առաջնագծից եկող նորություններին, կապ պաշտպանում Պաշտպանության նախարարության հետ և արագ կազմակերպում այդ օրվա համար անհրաժեշտ իրերի հավաքը:

Նրանց թիմին էր միացել շուրջ 150 կամավոր, ովքեր մեկ մարդու պես, անձնվիրաբար օգնում էին բաշխել անհրաժեշտ իրերը:

Ինչպես տեղեկացանք, համախմբված և կանոնակարգված աշխատանքի շնորհիվ` 85+ բեռնատար ամենաանհրաժեշտ իրերով հավաքվել և տեղ է հասցվել:

Իսկ ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը մասնակցել է երեսունից ավելի նախագծերի` ամենագնացների գնման, հավաքագրման, վերաձևակերպման, ինչպես նաև հիմնադրամի համար գումարի հավաքագրման այլ նախագծերի և ցուցաբերել ֆինանսական աջակցություն: Ինչի արդյունքում ցուցաբերած ընդհանուր աջակցությունը կազմել է 35,000,000 դրամ։