50 օր է` չեն կարողանում հստակ տեղեկություն տալ, թե մեր երեխաները որտեղ են, հրամանատարության հետ խոսում ենք, ասում են` տեղեկություն չունենք. անհետ կորած զինծառայողի ծնող

13:56 • 19.11.20

Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբի մոռտ, նրանք նշում են, որ արդեն 50 օր է իրենց երեխաների մասին տեղեկություն չունեն:

«Պաշտպանության նախարարությունից  ուղարկում են Կարմիր խաչ, այս պահին Կարմիր խաչից ենք գալիս, այնտեղ ասում են որ տեղյակ ենք պահել նախարարությանը, որ մեր մոտ մարդ չուղարկեն, մենք տվյալ չունենք, իրենք ասում են մենք որոնողական աշխատանքներ չենք կատարում, բա մենք ո՞ւր գնանք:  50 օր է` չեն կարողանում հստակ տեղեկություն տալ,  հրամանատարության հետ խոսում ենք, ասում են տեղեկություն չունենք, մեկը ասում են խփել են, մյուսը ասում վառվել են, բայց եթե իրենք չգիտեն, ո՞նց են մեզ տեղեկութուն հայտնելու: Ձյունը, երբ գա, ավելի դժվար է լինելու որոնողական  աշխատանքները»,- նշեց ծնողը:

Մեկ այլ անհետ կորած զինծառայողի ծնող նշեց, որ իրենց տեղեկացրել են, Ադրբեջանը  թույլատրություն չի տվել, որ այդ տարածքում որոնողական աշխատանքներ կատարվեն.

«Պատերազմի ընթացում մեծ տարածքներ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պետք է Մատաղիսի ուղղությամբ աշխատանքներ կատարվի, Կարմիր Խաչը կոնկրետ բնագծեր չի նշում: Որտեղ մեր երեխաները մխրճվել են հակառակորդի ուղղությամբ, այդ տարաքծը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է: Մինչև նոյեմբերի 8-ը եղել են անհետ կորածների ցուցակում, բաց դիերը չկան»:

Զինծառայողների ծնողները նշում են, որ երեխաների հետ կարողացել են զրուցել միայն պատերազմի առաջին օրը։