Դատարանը 2 ամսով կալանավորել է Մոսկվայի մարզի կառավարության ղեկավարի տեղակալին

22:23 • 19.11.20

Մոսկվայի Բասմանի դատարանը այսօր որոշում է կայացրել մինչև հունվարի 17-ը կալանավորել կոռուպցիայի մեջ կասկածվող Մոսկվայի մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Կուրակինին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով դատարանի մամուլի քարտուղար Իրինա Սոֆինսկայային:

Դատարանը հիմք չի գտել պաշտոնյայի նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանելու համար: Բացի այդ, մինչև հունվարի 17-ը կալանավորվել են Կուրակինի երկու ենթադրյալ հանցակիցներ՝ Վլադիսլավ Խոլոդկովն ու Մաքսիմ Անը: Երեքն էլ կասկածվում են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (կաշառք վերցնելը):

Հետաքննության համաձայն՝ 2012-2017 թվականներին, լինելով ՊՆ գույքային կապերի վարչության պետ, անտառտնտեսության պատասխանատուների հետ միասին, Կուրակինը վերագրանցել է նախարարությանը պատկանող հողերը երկրի տարբեր մարզերում, հատել և վաճառել է փայտանյութ: Կուրակինի պատճառած վնասը գնահատվել է 2 միլիարդ ռուբլի: