Մեզ ՊՆ-ից ուղարկում են Կարմիր խաչ, այնտեղ էլ ասում են՝ տեղեկություն չունեն, էլ ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք. անհետ կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ)
Մեզ ՊՆ-ից ուղարկում են Կարմիր խաչ, այնտեղ էլ ասում են՝ տեղեկություն չունեն, էլ ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը, ով մասնակցում էր բողոքի ակցիային։ Անհետ կորած մեկ այլ զինծառայողի հայր էլ ասաց. «Իրենց պետք չէ, որ էդ երեխեքին հանեն, ես կարող եմ սա վարչապետի դիմաց էլ ասել»։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա էին անում։ Նրանք պահանջում են պատկան մարմիններից որևէ տեղեկություն հաղորդել իրենց որդիների մասին։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շոիշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










