Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 8000 մարդ է մահացել. ТАСС

03:37 • 19.11.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 73 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8082 մարդ է մահացել:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 526 600 դեպք է գրանցվել, 382 600 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: