«ՌԴ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ Է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ համակարգելով հետկոնֆլիկտային կարգավորումների մասով աշխատանքները». Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային կարգավորումների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ համակարգելով հետկոնֆլիկտային կարգավորումների մասով աշխատանքները»,- նշել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:










