Հիմա ով իր երեխային գտնում է, աչքալուսանք է, ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար. անհետ կորած զինծառայողի ծնող (տեսանյութ)

13:23 • 19.11.20

Պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբի առջև հավաքված են պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները:

Անհետ կորած զինծառայողի ծնողը նշեց, որ սեպտեմբերի 27-ից` պատերազմը սկսվելուց հետո, իր երեխայի մասին որևէ տեղեկություն չունի: Նրա խոսքով՝ դիմել են Պաշտպանության նախարարություն և Շիրակի մարզի զինկոմիսարիատ, սակայն մինչ օրս որևէ տեղեկություն չեն հաղորդել:

«Իմ տղան եղել է Խոջալուի վաշտում, կռիվը Մատաղիսում է եղել: Իրենց հետաքրքիր չէ այդ երեխաները որտեղ են, գերիների մեջ են, թե ոչ, մենք համաձայն ենք գնալ օգնել իրենց. մեր երեխային չենք գտնի, մեկ ուրիշին կգտնենք: Հիմա ով իր երեխային գտնում է, աչքալուսանք է, ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար: Եթե իրենց պետք լիներ, իրենք այդ երեխաներին կհանեին, բայց իրենց պետք չէ, 50 օրից ավել է, չեն գտնում, եթե այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է, ուրեմն ամեն ինչ վե՞րջ, գոնե մեկին չեն հանե՞լ բերել, որ ասենք լավ, մեկին բերեցին, մեր երեխան չկա, 4 տանկ խփող երեխու դիակը թողել են թուրքին, այսօր գել ու գազաններն են ուտում, այդպիսին է մեր ղեկավարությունը, 9 տանկ խփող մայորին թողել են այնտեղ, շակալներն են ուտում»,- նշեց նա: